երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների շուրջ» միջոցառմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների շուրջ» միջոցառմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գործընկերների հետ նոյեմբերի 14-ից 17-ը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) շուրջ» ամենամյա բարձրաստիճան միջոցառմանը։

Երկխոսությունը նվիրված է հարկային համակարգերի` ՄԱԿ-ի հռչակած կայուն զարգացման նպատակներին համապատասխանեցման ընթացքին. հարկումը կարող է խթանել զարգացումը, ամրապնդել սոցիալական համաձայնությունը և նպաստավոր ազդեցություն ունենալ հիմնական նպատակների վրա թե՛ առողջապահության, թե՛ կլիմայի փոփոխության և թե՛ հանրային կառավարման ասպարեզներում։

Ծրագրերն ընդգրկում են հարկային վարչարարության տարբեր ոլորտներ՝ տրանսֆերային գնագոյացման կարգավորում և վարչարարում, գնագոյացման նախնական համաձայնագրերի ինստիտուտի կայացում, ՊԵԿ-ում թվային ապացույցների լաբորատորիայի ստեղծում և այլն։

Արման Պողոսյանը միջոցառման շրջանակներում հրավիրված պանելային քննարկմանը ներկայացրել է ԿԶՆ-ների իրագործման ոլորտում հայաստանյան զարգացումները և արձանագրված առաջընթացը։

Նյու-Յորքում անցկացվող միջոցառումը համախմբել է աշխարհի տարբեր պետությունների քաղաքական գործիչների, հարկային քաղաքականության և վարչարարության համար պատասխանատուների, դիվանագետների, գիտնականների և մտավորականների՝ վարելու կառուցողական երկխոսություն, գտնելու պրագմատիկ լուծումներ և մշակելու նորարար հարկային գործիքներով միջկառարկայական ռազմավարություն ԿԶՆ-ների առաջընթացն ապահովելու համար։

  • Կիսվել: