շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ դպրոցականները  կարող են մասնակցել hամառուսաստանյան դպրոցական օլիմպիադային

ՀՀ դպրոցականները կարող են մասնակցել hամառուսաստանյան դպրոցական օլիմպիադային

ՌԴ «Сириус» կրթական կենտրոնը Հայաստանի Հանրապետության աշակերտներին հրավիրում է մասնակցելու դպրոցականների համառուսաստանյան օլիմպիադային, որն անցկացվելու է առցանց ձևաչափով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Сириус» կրթական կենտրոնը համակարգում է համառուսաստանյան օլիմպիադաները՝ սովորողներին հնարավորություն ընձեռելով բացահայտել իրենց տաղանդը։

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել siriusolymp.ru կայքում։

Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (862) 243 38 39/ 243 38 33 կամ հարցերն ուղղել [email protected] էլ. հասցեին։

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութերից:

  • Կիսվել: