ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 ՀՀ դեսպանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտին նվիրված միջոցառումներին

ՀՀ դեսպանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտին նվիրված միջոցառումներին

Մայիսի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնց ընթացքում տեղի ունեցան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություններ։

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանդիսավոր արարողություններին ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Բեռլինի քաղաքապետ Միխաել Մյուլլերը, ինչպես նաև հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ։

  • Կիսվել: