շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ դեսպանն ու Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տեղապահն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդներին միավորող հոգևոր-մշակութային հարուստ կապերին

ՀՀ դեսպանն ու Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տեղապահն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդներին միավորող հոգևոր-մշակութային հարուստ կապերին

Մարտի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տեղապահ, միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) հետ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ և վրաց ժողովուրդներին միավորող հոգևոր-մշակութային հարուստ կապերին և քաղաքակրթական ընդհանրություններին։ Կարևորվեց Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև բազմադարյա համագործակցության պահպանումն ու զարգացումը։

  • Կիսվել: