կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ դեսպանն ու Հունաստանի բնապահպանության և էներգետիկայի հարցերով նախարարը կարևորել են էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերը

ՀՀ դեսպանն ու Հունաստանի բնապահպանության և էներգետիկայի հարցերով նախարարը կարևորել են էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերը

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 21-ին հանդիպում է ունեցել Հունաստանի բնապահպանության և էներգետիկայի հարցերով նախարար Կոստաս Սկրեկասի հետ, տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացրել է նախարարին Հայաստանի բնապահպանական և էներգետիկ ոլորտների ծրագրերի հեռանկարների և կարգավիճակի մասին: Այդ համատեքստում կարևորվել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող բնապահպանության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերը:

Զրուցակիցները համաձայնել են, որ այդ ոլորտներում հնարավոր են ծրագրեր իրականացնել նաև երկկողմ ձևաչափով, հատկապես այլընտրանքային էներգիայի աղբյուրների, անտառային և խոտածածկ տարածքների անտառային հրդեհների կանխարգելման ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:

 

 

 

  • Կիսվել: