ՀՀ բնակչության թվի փոփոխությունները. մշտական բնակչությունը զգալի նվազել է․ «Ժողովուրդ»
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը։ Համեմատելու համար նշենք, որ նախորդ մարդահամարն անցկացվել էր 2011 թվականին։
Այդ տարվա տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 մլն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 2 մլն 871 հազար 771 մարդ։ Եթե արտահայտենք թվերով, ապա մշտական բնակչությունը 11 տարում կրճատվել է շուրջ 89 հազար 940-ով:


