երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Վիլեն Գաբրիելյանը փետրվարի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգել նրանց հիշատակը:

«Սումգայիթի դեպքերով փաստացի սկսվել է հայ-ադրբեջանական արյունալի էջը, որն արդեն 35 տարի է, ինչ շարունակվում է: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ցեղասպանական գործողությունները ժամանակին պատշաճ գնահատականի եւ արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից, ինչը նաեւ հանդիսացավ վերջերս ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանության պատճառը»,- ասել է Վիլեն Գաբրիելյանը:

Լիլիթ Ստեփանյանն անդրադարձել է Սումգայիթի ջարդերի հետեւանքով զոհվածների պաշտոնապես հրապարակված կեղծ թվերին, խոսել այդ ժամանակաշրջանում Բաքվի իշխանությունների հակահայ քաղաքականության մասին:

  • Կիսվել: