կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԱԺ փոխխոսնակները վրացերենով շնորհավորել են Վրաստանի Անկախության օրը

ՀՀ ԱԺ փոխխոսնակները վրացերենով շնորհավորել են Վրաստանի Անկախության օրը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը շնորհավորել են Վրաստանի Անկախության տոնի կապակցությամբ՝ ֆեյսբուքյան էջերում վրացերենով գրառումներ կա կատարելով, գրում է aliq.ge-ն:

«Որպես ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար՝ շնորհավորում եմ Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության նվիրական օրվա կապակցությամբ։ Աշխարհում ու հատկապես տարածաշրջանի ժողովուրդների համար այս բարդ ու փոթորկալից ժամանակներում վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն: Շնորհակալ եմ բարեկամության համար, շնորհակալ եմ փոխօգնության համար, շնորհակալ եմ համագործակցության համար Վրաստանի սիրելի քաղաքացիներ», — գրել է Լենա Նազարյանը:

Ալեն Սիմոնյանն իր հերթին գրել է. «Մայիսի 26-ին վրաց ազգը նշում է Վրաստանի անկախության օրը: Շնորհավորու՛մ եմ մեր դարավոր բարեկամներին այս տոնի առթիվ և հաջողություններ մաղթում պետականության կառուցման գործում»:

  • Կիսվել: