երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երբ անվտանգության աշխատողներ չունենամ, մարդիկ, ովքեր հոխորտում են, ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան՝ ես. Ալեն Սիմոնյան

Երբ անվտանգության աշխատողներ չունենամ, մարդիկ, ովքեր հոխորտում են, ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան՝ ես. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ ինքը մինչ անվտանգության աշխատակիցներ ունենալն էլ համարձակ է եղել ու արձագանքել է բոլորին։

«Նույնիսկ դեպք է եղել, որ ինձ վիրավորել են, դրանից հետո այդ մարդու քիթն է կոտրվել, ես դա արել եմ, մինչ անվտանգության աշխատակից ունենալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ երբ անվտանգության աշխատող չունենա՝ դուրս կգա՞ փողոց՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Իա՜, բարև քեզ, իհարկե, ինչո՞ւ պետք է դուրս չգամ»։

Սիմոնյանն ասաց՝ այո՛, ունի ու ունեալու է անվտանգության աշխատողներ, որովհետև օրենքով է դա հասնում։

«Բայց երբ չունենամ, մարդիկ, ովքեր հոխորտում են, ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան՝ ես»,- հավելեց նա։

  • Կիսվել: