երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ մի շարք պատգամավորներ և աշխատակազմի անդամներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով

ԱԺ մի շարք պատգամավորներ և աշխատակազմի անդամներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին որոշում է ստորագրել, որով Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմում պետական ծառայողները և աշխատակազմի մի շարք աշխատողներ խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական պաշտոնային աշխատավարձի 100%-ի չափով։

100 %-ի չափով պարգևատրվել են Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորները, ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները և այլք:

 

  • Կիսվել: