ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ավտոճանապարհները՝ 20.00-ի դրությամբ

ՀՀ ավտոճանապարհները՝ 20.00-ի դրությամբ

Հունվարի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՏԿԵ նախարարությունից վարորդներին հորդորում են վարելիս լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: