ՀՀ առողջապահության նախարարությունը՝ քաշը վերահսկելու և որոշ հիվանդությունների զարգացումը կանխելու ուղիների մասին
Թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները պետք է պահպանեն ֆիզիկական ակտիվիությունը` քաշը վերահսկելու, ճարպակալումից խուսափելու և մի շարք հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Թեմային անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կարևոր է`
սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը,
ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն,
պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն,
երեխաները` օրական 60 րոպե,
մեծահասակները` շաբաթական 150 րոպե: