շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը

Քանի որ համացանցում շարունակում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը: 
 
«Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների պահման պայմաններին, թե՛ դրանց հաշվառման գործընթացին և թվաքանակին՝  անձամբ համոզվելով, որ հնչած մեղադրանքը պարզապես հերյուրանք է, և որ «200 թաքցրած» դիակի մասին խոսք լինել չի կարող:
 
Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ սուտ տեղեկատվություն տարածելուց և որդեկորույս ծնողներին լրացուցիչ ցավ պատճառելուց»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: