հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱՆ տեղակալն ու իր ռուս պաշտոնակիցն անդրադարձել են ոչ վարակիչ հիվանդություններին

ՀՀ ԱՆ տեղակալն ու իր ռուս պաշտոնակիցն անդրադարձել են ոչ վարակիչ հիվանդություններին

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Սալագայի հանդիպումը՝ առցանց ձևաչափով:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության շրջանակներում ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը:

Կողմերն անդրադարձել են ոչ վարակիչ հիվանդություններին (ՈՎՀ)` ընդգծելով, որ այն դերակատարում ունի կորոնավիրուսային հիվանդության ընթացքի ծանրության և մահացության ցուցանիշների աճի առումով: Հաշվի առնելով, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը ՈՎՀ-ների հիմնական ռիսկի գործոններից է, վերջիններս կարևորել են դրանց դեմ պայքարը կորոնավիրուսային համավարակի պայմաններում:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շեշտվել է համագործակցության կարևորությունը, և որոշվել է պահպանել այս քննարկումների շարունակականությունը՝ հետագա քայլերի ավելի մանրամասն մշակման նպատակով:

 

  • Կիսվել: