ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպության միջև համագործակցության պայմանագր է ստորագրվել

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպության միջև համագործակցության պայմանագր է ստորագրվել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) և «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպության միջև համագործակցության պայմանագրի ստորագրման արարողությանը:

Համագործակցության շրջանակներում ԱԱԻ-ում կստեղծվի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, կահավորված վերապատրաստումների և քննական սիմուլյացիոն կենտրոն, որտեղ բուժաշխատողների համար կանցկացվեն արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության դասընթացներ:

Լենա Նանուշյանը նշել է, որ նախատեսվում է վերապատրաստման այս ծրագիրը ներառել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման պարտադիր դասընթացների շարքում: Իսկ ստացած հմտությունները գործնականում կիրառելի դարձնելուն կնպաստի գիտելիքների ստուգման թեստավորման համակարգը, որը ևս մոտ ապագայի ծրագրերի ցանկում է:

Օգնության հասնելու անհրաժեշտությունը կարող է ծագել ցանկացած պահի և վայրում ու նման իրավիճակում հայտնվողը պետք է տիրապետի «կյանք փրկելու» հիմնարար գիտելիքների։

  • Կիսվել: