կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ ԱԻՆ-ի փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

ՀՀ ԱԻՆ-ի փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 7-ից 8-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, ավտոմեքենաներն արգելափակվել են, մասնավորապես, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: