կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայի ժողովրդին՝ Հոմսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայի ժողովրդին՝ Հոմսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել Սիրիայի ժողովրդին և Հոմսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով տուժածներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախօրեին Սիրիայում՝ Հոմս քաղաքում, ահաբեկչություն է տեղի ունեցել ռազմական ակադեմիայի սաների ավարտական արարողության ժամանակ։

Առնվազն 89 մարդ զոհվել է, 277-ը ՝ վիրավորվել: Սիրիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել:

 

  • Կիսվել: