ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Հետսովետական շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված. քաղաքապետ (տեսանյութ)

Հետսովետական շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված. քաղաքապետ (տեսանյութ)

Հետսովետական շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

՛՛Համար 2 տրոլեյբուսային երթուղու (երկարությունը՝ 1,1 կմ)՝ մինչև Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան ուղեհատվածն ամբողջությամբ պատրաստ է. այն ներառում է Շիրակի փողոցի՝ Արտաշեսյանից մինչև «Կլայկ» առևտրի կենտրոնի հատվածը, և շուտով կհանձնվի շահագործման։

Նշեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերման մրցույթ, որի հայտերի բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 25-ին՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

  • Կիսվել: