երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է. Նիկոլ Փաշինյան

Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է. Նիկոլ Փաշինյան

Մեր առաջին հեծանվային զբոսանքը կայացավ: Եթե ուզում եք միանալ՝ Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը գրեք [email protected] էլ. հասցեով: Մյուս կանոնները այս թեմայով նախորդ գրառման մեջ հիշատակել եմ: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոել Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է: Կեցցե՛ հեծանիվը»,- ասված է գրառման մեջ:
 

Նրա խոսքով՝ այս ավանդույթը կարող է դառնալ շարունակական։

«Այսօր մենք 12 կմ հեծանվաերթ արեցինք Երևանի փողոցներում, շատ հաճելի էր։ Կարծես՝ կան նախադրյալներ, որ սա կդարձնենք շարունակական։ Չեմ ասում ավանդական, ավանդականը շատ ամբիցիոզ է հնչում, բայց այն, որ կլինի շարունակական, այսօրվա մասնակիցները կարծես թե համաձայն են», - նշել է վարչապետը տեսանյութում։

 

 

  • Կիսվել: