շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հետիոտնային հատվածներն ավելացնելու հարցը ամենակարևորներից է. Տիգրան Ավինյան

Հետիոտնային հատվածներն ավելացնելու հարցը ամենակարևորներից է. Տիգրան Ավինյան

Երևանի փոքր կենտրոնի համար մշակվում է շարժունակության հայեցակարգ։

Բացի առանձնացված ավտոբուսային գծերի ընդլայնումից այն կներառի նաև մի շարք փողոցներ, որտեղ կկիրառվեն երթևեկության սահմանափակումներ այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։

«Որպես փոփոխությունների առաջին քայլ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ»,- նշել է տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Ինչ վերաբերում է տրանսպորտային գծերին, նախատեսվում է, որ Մաշտոցի պողոտայում ներդրված ավտոբուսային առանձնացված  գիծը կապահովի  շարունակություն դեպի Խորենացի փողոց՝ հնարավորություն տալով ավտոբուսին ձախ շրջանով շրջադարձ կատարել դեպի Խորենացի փողոց։ Խորենացի փողոցում կներդրվեն ավտոբուսային առանձնացված գծեր երկու ուղղությունով, կկիրառվի կայանման արգելք։

Արձագանքելով առաջարկներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ արդեն իսկ կան հաշվարկներ. «Նաև ֆրանսիացիների հետ ենք իրականացրել ընդհանուր հետազոտությունը։ Խոսքը ավտոբուսային նոր գծերի և Սարյան փողոցը միակողմանի դարձնելու մասին է, բայց հայեցակարգային կարևոր հարց է հետիոտնային հատվածներն ավելացնելը»,- նշել է Ավինյանը։ 

  • Կիսվել: