չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հետևողական պայքարը ստիպեց ԿԲ նախագահին դուրս գալ փողոց. Բաբայան (տեսանյութ)

Հետևողական պայքարը ստիպեց ԿԲ նախագահին դուրս գալ փողոց. Բաբայան (տեսանյութ)

Այսօր «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներով հանդիպեցինք վարկային կազմակերպությունների գործունեության արդյունքում քաղաքացիների ծանր վարկային բեռից բողոքող և այդ առիթով նստացույց անող Մանուել Մանուկյանի և իր թիմակիցների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը: 

՛՛Հանդիպման ընթացքում զրուցեցինք բարձրաձայնվող խնդրի շուրջ և առաջարկեցինք խնդրի լուծումը տեղափոխել ինստիտուցիոնալ դաշտ: Մասնավորապես, առաջարկեցինք տրամադրել մասնագիտական աջակցություն իրավական ակտերի անհրաժեշտ բազա ձևավորելու հարցում: Որից հետո՝ պահանջել խնդրի լուծումը, անհրաժեշտ փոփոխությունների կատարումը Կառավարությունից և Ազգային ժողովից, քանի որ հարցը, ըստ էության, դուրս է Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակից:

Օրվա ավարտին տեղեկացանք նաև, որ տղաների հետևողական պայքարը, և մեր աջակցությունը, ստիպեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին դուրս գալ փողոց և հանդիպել նախաձեռնության անդամներին՛՛,-գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

  • Կիսվել: