երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
​​​​​​​Հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել․ ԲՏԱ պարզաբանումը

​​​​​​​Հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել․ ԲՏԱ պարզաբանումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն ամբողջական ծավալով կատարում է պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, մինչդեռ հեռուստաընկերությունները պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել են ոչ պատշաճ:

Վստահ ենք, որ տվյալ սուբյեկտներն իրենց կառույցների պահպանման ծախսերն ու այլ վճարումները կատարում են ժամանակին, որպեսզի ապահովեն կառույցի բնականոն գործունեությունը: Սակայն անհասկանալի է այն մոտեցումը, որ ՀՀՌՑ-ի կողմից մատուցված ծառայության դիմաց տարիներով կուտակվել են պարտքեր՝ բացասաբար անդրադառնալով պետական բյուջեի անուղղակի եկամուտների վրա»։

ԲՏԱ նախարարությունը շեշտում է` որևէ հիմնավորմամբ հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել:

 

  • Կիսվել: