չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հերթական նվերը հպարտ քաղաքացուն. Երևանում տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել. «Մայր Հայաստան»-ի անդամ

Հերթական նվերը հպարտ քաղաքացուն. Երևանում տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել. «Մայր Հայաստան»-ի անդամ

Քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագների թանկացման մասին որոշման նախագիծ է մշակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը․

«Հերթական նվերը հպարտ քաղաքացուն

Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել:
Թանկացման սանդղակը հասնում է մինչև 260դրամ։
«Ասեք կանենքի» հերթական լկտի դրսևորումն է: Քաղաքացուն թալանի մատերիալ հենց այդպես են դարձնում:

Մեր դեմ հարձակումները հենց այս կոնտեքստով պետք է նայել»:

Վերոնշյալի վերաաբերյալ գրառում է կատարել նաև «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, ով մասնավորապես գրել է․

«Նիկոլական իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ:

Իրենց դրա համար Երևանի ավագանիում քվորում է պետք: Մենք դա չենք ապահովելու: Դրա համար էլ «Մայր Հայաստանի» դեմ արշավ են սկսել:

Ի դեպ, նախկինում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ՔՊԿ-ականները թող չփորձեն իրենց համապատասխան նկարներն ու տեսանյութերը ջնջել, դրանք պահված են: Անիմաստ տվայտանքների մեջ թող չընկնեն»:

  • Կիսվել: