ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Հերթական առցանց հարթակի հնարավորությունները բացվել են բոլորի համար․ նախարար

Հերթական առցանց հարթակի հնարավորությունները բացվել են բոլորի համար․ նախարար

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ քոլեջի հետ համագործակցության արդյունքում առցանց հարթակի այս հնարավորությունները բացվել են բոլորի համար: Միաց՛եք և վայելե'ք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա գրել է․ «Սկսած մարտի 26-ից միացեք ՀՎՀ-ի առցանց կրթահարթակին, ձեռք բերեք նոր ընկերներ և նոր գիտելիքներ:
- Վիրտուալ այցելություններ դեպի թանգարաններ և տեսարժան վայրեր
- Հետաքրքիր փաստեր հայոց պատմության և մշակույթի մասին
- Շախմատային գաղտնիքներ
Առցանց, անվճար, 7 լեզուներով հասանելի ուսումնառություն հեռավար ուսուցիչների և դասընկերների հետ»:

  • Կիսվել: