չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ. Գերմանիայում ՀՀ դեսպանություն

Հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ. Գերմանիայում ՀՀ դեսպանություն

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունները բարելավելու նպատակով հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

՛՛Այն կգործի մայիսի 4-ից։

Հերթագրման հին համակարգը այսօրվանից սկսած այլևս չի գործի, սակայն արդեն իսկ գրանցված բոլոր հերթագրումները մնում են ուժի մեջ։

Նոր համակարգով հերթագրվելու մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: