կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հերքում. Վաղարշակ Հարությունյանի եղբայրը ՊՆ նախարարի օգնական չի նշանակվել

Հերքում. Վաղարշակ Հարությունյանի եղբայրը ՊՆ նախարարի օգնական չի նշանակվել

Օրեր առաջ լրատվականներից մեկը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իրեն օգնական է նշանակել եղբորը՝ Արթուր Հարությունյանին:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքեցին այդ լուրը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Արթուր Հարությունյանը ՊՆ-ում որևէ պաշտոն չի զբաղեցնում։

  • Կիսվել: