Հենրիխ Մխիթարյանն ու Վարազդատ Հարոյանը բաց կթողնեն հավաքականի առաջիկա հանդիպումը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին:
Ինչպես գրում է իտալական մամուլը, Մխիթրայանը, որն արդեն 5 շաբաթ է չի մասնակցում «Ռոմա»-ի խաղերին, մարզադաշտ կվերադառնա նոյեմբերի ավարտին: Նա բաց կթողնի նոյեմբերի 15-ին և 18-ին Եվրո-2020 որակավորման վերջին տուրի խաղերին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցի Հունաստանի հետ նոյեմբերին կայանալիք խաղին: Եվրո-2020-ի 8-րդ տուրի Ֆինլանդիայի դեմ խաղում ստանալով երրորդ դեղին քարտն ընթացիկ մրցաշրջանում` Հարոյանը զրկվեց հաջորդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբում 3-րդ Հերթական տուրերի ավարտից հետո Իտալիայի հավաքականն իր բացարձակ արդյունքով` 24 միավոր, առաջատարն է: Նրանք չունեն ոչ մի պարտություն և տոնել են միայն հաղթանակ: Երկրորդը 15 միավորով Ֆինլանդիան է: 10-ական միավոր ունեն Հայաստանը և Բոսնիա և Հերցեգովինան: 8 միավորով նախավերջինը Հունաստանն է, իսկ 2 միավոր ունի Լիխտենշտեյնը: