չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուկրաինա-Հայաստան հանդիպման նախախաղային ասուլիսին կմասնակցեն Խոակին Կապառոսը և Էդգար Բաբայանը

Ուկրաինա-Հայաստան հանդիպման նախախաղային ասուլիսին կմասնակցեն Խոակին Կապառոսը և Էդգար Բաբայանը

Հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքում կկայանա Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդգար Բաբայանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին (Հայաստանի ժամանակով), և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

  • Կիսվել: