երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հենց այս պահին բեկում է սկսվում, սա հանուն մեր պետության ու երկրի համար է․ Թոխատյանը՝ «Հայաքվեի» դիմումի մասին

Հենց այս պահին բեկում է սկսվում, սա հանուն մեր պետության ու երկրի համար է․ Թոխատյանը՝ «Հայաքվեի» դիմումի մասին

Բեկումը հենց հիմա սկսված է, մարդիկ հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենքի նախագիծ մտցնել, օրենք ընդունել տալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով այսօր «Հայաքվե» նախաձեռնության անդամների՝ ԿԸՀ ներկայացրած դիմումին, ըստ որի՝ հնարավոր կլինի հավաքել 50 հազար ստորագրություն եւ դրա հիման վրա նախագիծ ներկայացնել Ազգային ժողով։

Դերասանը միևնույն ժամանակ նշեց, որ դեռ հույս է դնում մարդկանց բանականության վրա, եթե մարդկանց բացատրեն՝ կհասկանան, որ սա հանուն մեր պետության ու երկրի համար է։

Լրագրողների այն հարցին, ինչու են ժամանակին Շուշին «բոմժանոց» անվանող մտավորականներն այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ լուռ և միասնականության կոչով հանդես չեն գալիս, ինչպես ժամանակին, դերասանը նշեց․ «Դուք ի՞նձ եք հարցնում դա, ես չգիտեմ՝ ինչու, որևէ նմանատիպ հարցի դժվար է պատախանել»։

Դերասանի խոսքով՝ ուրեմն այդպես են կարծում, այդպես են ապրում, այդպես են ստեղծագործում ու դա են փորձում մատուցել մեր ժողովրդին, դրա համար էլ մեր վիճակն այսօր սա է։ Բեկում չի լինելու այդ մարկանց մոտ։

  • Կիսվել: