երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու փորձ արած կնոջ մասին

Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու փորձ արած կնոջ մասին

Ես դժվարանում եմ հավատալ, որ դա Հեղինեն է եղել, անկեղծ՝ դժվարանում եմ։ Այս մասին, անդրադառնալով երեկ հյուրանոցում իրեն գաղտնալսելու փորձին, այսօր կառավարական ամառանոցի մոտ ասաց Բագրատ Սրբազանը։

«Ես շատ մոտ եմ եղել իրենց ընտանիքի հետ, տեսել եմ հրապարակումները, բայց չեմ ուզում հավատալ, որ դա այդպես է։ Չեմ ասում՝ ինչեր եմ արել իրենց համար, անձամբ ամբողջ ընտանքին ճանաչում եմ, ինձ եղել է քրոջ պես, զավակի պես, չեմ ուզում հավատալ, որ ինքն է եղել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ Հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

 

  • Կիսվել: