երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Կիսվել: