կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԷՑ-ի Մարտունու իրացման բաժնի ճարտարագետն ու էլեկտրամանտյոր տեսուչը էլեկտրահարվել են

ՀԷՑ-ի Մարտունու իրացման բաժնի ճարտարագետն ու էլեկտրամանտյոր տեսուչը էլեկտրահարվել են

Փետրվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել են, որ «դեմքի շրջանի էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է «դեմքի և վերին վերջույթների էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց առաջին տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Մանուկ Բ․-ն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Կ․-ն է։

Վերջիններս նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի թիվ 3-րդ տեղամասի 3436 ենթակայանում էլեկտրական հաշվիչի հետ աշխատանքներ կատարելու ժամանակ առաջացած կարճ միացման հետևանքով ստացել են նշված մարմնական վնասվածքները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մանուկ Բ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի էլկետրամանտյոր տեսուչ, իսկ Գոռ Կ․-ն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի իրացման բաժնի ճարտարագետ։

 

  • Կիսվել: