հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Փետրվարի 25-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Տիկին Գեգինատը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Կարոլին Գեգինատը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակություններից:

 

  • Կիսվել: