շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը ողջունել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը

ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը ողջունել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ դիտարկվել են զբաղվածության, ժողովրդագրության, բնակարանային ապահովման և այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ 

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ շեշտելով քաղաքացիների զբաղվածության ապահովմանը, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը։ Արսեն Թորոսյանը նաև ընդգծել է սոցիալական ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետության նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ կարգավիճակից, կունենա արժանապատիվ աշխատանքի և կենսապայմանների հնարավորություն։

Ֆաբրիցիո Ձարկոնեն ներկայացրել է ՀԲ գործունեության ուղղությունները, այս պահին իրականացվող աշխատանքներն ու դրանց ընթացքը։ Նա ողջունել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը, և վստահություն հայտնել, որ համատեղ ծրագրերը կնպաստեն ավելի կայուն և ներառական սոցիալական միջավայրի ձևավորմանը։ 

Զրուցակիցներն ընդգծել են նաև կանանց տնտեսական զորեղացման, զբաղվածության ծրագրերում նրանց ներգրավվածության հնարավորությունների կարևորությունը։ 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը ոլորտային տարբեր ուղղություններով։ 

  • Կիսվել: