հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայուհուն Մոսկվայում ոսկե մեդալ են շնորհել համաշխարհային ռեկորդ սահմանելու համար

Հայուհուն Մոսկվայում ոսկե մեդալ են շնորհել համաշխարհային ռեկորդ սահմանելու համար

Միլեն Կարանյանը աշխարհի ամենաբարձր նոտան եւ ամենալայն ձայնային դիապազոը ունենալու համար համխարհային ռեկորդ սահմանելու համար ոսկե մեդալ է ստացել։ Մրցանակը երիտասարդ երգչուհուն Մոսկվայում հանձնել է «Ռուսաստանի ռեկորդների գիրք» («Գինեսի ռեկորդների գրքի» ռուսական անալոգը) նախագծի ղեկավար Ստանիսլավ Կոնենկոն:

Միլեն Կարանյանի անունը «Ռուսաստանի ռեկորդների գրքում» ներառվել է  ամենալայն ձայնային դիապազոնի («փոքր օկտավայի «Դո»-ից (C3) մինչև  չորրորդ օկտավայի (G7 ) «սոլ») մրցանակակիր 2019 թվականի դեկտեմբերին, երբ նա միջազգային ժյուրիի անդամների ներկայությամբ ցույց տվեց, որ օժտված է յուրահատուկ ձայնային ռեգիստրներով՝ բարիտոնից մինչև կոլորատուրային սոպրանո:

Մոսկվայում բնակվող հայուհին այժմ պատրաստվում է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Գյումրիում կայանալիք բարեգործական համերգին ։

Հայաստանում Համերգը «Արվեստ հանուն երեխաների» բարեգործական նախագծի մի մասն է, որի 
շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի կատարողները կմեկնեն
համերգային շրջագայության իրենց երկրներում և իրենց ողջ հասույթը կփոխանցեն հիվանդ
երեխաներին օգնելու համար: Նախագծին այլ երաժիշտների հետ միասին մասնակցում են նաեւ ռուսաստանաբնակ հայազգի
երգիչ Սերգեյ Հարությունովը եւ «Գոլոս» շոուի մասնակից ֆրանսիացի կատարող Պիեռ Էդելը:

  • Կիսվել: