շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայուհին ընտրվել է ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության ներկայացուցիչ

Հայուհին ընտրվել է ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության ներկայացուցիչ

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հայազգի գործիչ Քեթրին Ղազարյանին ընտրել են որպես պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, տեղեկացնում է Horizon Weekly-ն:

Նշվում է, որ Ղազարյանի առաջադրանքն է՝ օրենսդիր մարմնում ապահովել կուսակցական կանոնակարգի պահպանումը: 

Ըստ լրատվամիջոցի՝ Ղազարյանը մեծացել է Ռոդ Այլենդի Իսթ Փրովիդենս քաղաքում, ավարտել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտություն և քաղաքային ուսումնասիրություններ բաժինը: Նա մի շարք օրինագծեր է հեղինակել, որոնք առնչվում են նահանգի բնակիչների առողջության ապահովագրությանը:

  • Կիսվել: