շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնաբերեցին և՛ «Մերսեդես»-ը, և՛ մեքենան փախցնողին․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

Հայտնաբերեցին և՛ «Մերսեդես»-ը, և՛ մեքենան փախցնողին․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 14-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ գիշերը Բուզանդի փողոցից փախցրել են իր «Մերսեդես» մակնիշի մեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի և բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին։ Հետքերը տարան Աշտարակի խճուղի, որտեղ էլ դեկտեմբերի 15-ին, ժամը 1-ի սահմաններում, մեքենան հայտնաբերվեց խճուղու հարակից հատվածում։

Մոտ մեկ ժամ անց Երևան-Երասխ ճանապարհին հայտնաբերվեց նաև մեքենան փախցնելու մեջ կասկածվող անձը։ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի բնակիչ, 24-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: