կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայտարարվում է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը

Հայտարարվում է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը։ Երկրորդ փուլում ընդգրկված են առաջին փուլի արդյունքներով ամենաբարձր միավոր հավաքած աշխատանքները։

Մրցութային փաթեթները պետք է ներկայացվեն մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Կոնդ թաղամասի պատմական շերտի և միջավայրի վերարժևորմամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող, թաղամասի վերակառուցման միջոցով թաղամասի վերակենդանացման հայեցակարգի առաջարկներ։

Մրցույթի մասին ողջ տեղեկատվությունը հրապարակված է kond.minurban.am կայքում։

  • Կիսվել: