ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը շուտով կսկսի կորոնավիրուսի թեստերի արտադրությունը. Փաշինյան

Հայաստանը շուտով կսկսի կորոնավիրուսի թեստերի արտադրությունը. Փաշինյան

Ընտանիքի անդամների հետ առանց դիմակի կարելի է շփվել տանը, եթե հիվանդության ախտանիշ ունեցող անձինք բացակայում են, և բացօթյա տարածքում, եթե մոտակայքում այլ մարդիկ չկան: Մնացած դեպքերում դիմակը պարտադիր է: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորեց աոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերի ախտահանումը:

Նա անդրադարձավ թետավորումների քանակին ու հայկական թեստերի արտադրությանը և ասաց. ՛՛Թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների, կանոններ կան, թե որ դեպքում է պետք թեստավորել, որովհետև ուղղակի դուրս գալ և փողոցներում մարդկանց թեստավորել՝ այդպես չի արվում, թեստավորումն արվում է ըստ ցուցումների՛՛:

Խոսելով Հայաստանում արտադրվելիք թեստերի մասին՝ Փաշինյանն ասաց. ՛՛Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը դիմել է ԱՆ՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար, ԱՆ-ն այս պրոցեսը շուտով կավարտի, նախատեսված է օրական 1000-2000 թեստի արտադրություն՛՛:

  • Կիսվել: