ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«ՀայՓոստի» ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման

«ՀայՓոստի» ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման

«ՀայՓոստի» Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ընկերության ֆեյսբուքյան էջը ենթարկվել էր հարձակման, սակայն այս պահին կառավարումը վերականգնված է:
 
«Վերականգնված չէ միայն անվանումը, ինչի համար դիմել ենք ֆեյսբուքի աջակցության կենտրոն. անվանափոխության հայտը մինչև հունվարի 14-ը կգտնվի դիտարկման փուլում:
 
«ՀայՓոստը» դիմել է համապատասխան մարմիններին՝ հարձակման աղբյուրը բացահայտելու համար»,- տեղեկացնում են ընկերությունից:

  • Կիսվել: