չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն». ցուցահանդես Վրաստանի խորհրդարանի մոտ

«Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն». ցուցահանդես Վրաստանի խորհրդարանի մոտ

Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանի առջև կայացավ «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ապրիլ 24-ի հետ կապված երկրորդ ցուցահանդեսը։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին՝ Ռիկղեի այգում, գրում է aliq.ge-ն:

«Ցուցահանդեսի նպատակն է մեր հասարակությանը տեղեկացնել 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ Ներկայացված են Մեծ եղեռնը պատկերող բազմաթիվ տեսարաններ, բացառիկ նյութեր, նաև ամսագրեր։ Քանի որ Վրաստանը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք․․․», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց ՀԿ-ի վարչության անդամի Վրեժ Հարությունյանը։

Ցուցահանդեսին ներկայացվել էին նաև Արցախի մշակութային ցեղասպանության թեմայով լուսանկարներ, անցորդներին բաժանվել են վրացերենով տեղեկատվական գրքույկներ։

«Վրաստանի Հայ Համայնքը» երրորդ ցուցահանդեսը կանցկացնի ապրիլի 23-ին՝ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում։ Նույն օրը երեկոյան, ավանդույթի համաձայն, կկազմակերպվի ջահերով երթ, իսկ ապրիլի 24-ին՝ խաղաղ բողոքի երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։

  • Կիսվել: