երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. նախարարություն

Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին, տեղեկացնում է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:

«Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ: Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»,- հայտնում են նախարարությունից:

Նշենք, որ այսօր մահացել է երգիչ Հայկոն. նա վարակվել էր կորոնավիրուսով: Բժիշկները մի քանի օր է փորձում էին փրկել նրա կյանքը, սակայն չհաջողվեց։ 

  • Կիսվել: