շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական կողմը ՄԻԵԴ կներկայացնի գերիների իրավական պաշտպանության լրացուցիչ խնդրանք

Հայկական կողմը ՄԻԵԴ կներկայացնի գերիների իրավական պաշտպանության լրացուցիչ խնդրանք

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առնչությամբ հայկական կողմը միջազգային իրավական կառույցներին ներկայացնում է դիմումներ ու միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ՝ առաջնահերթ նպատակ ունենալով ապահովել գերիների անհապաղ վերադարձը հայրենիք: Հայաստանի գործընկեր շատ երկրներ ևս փորձում են աջակցել՝ լուծելու հումանիտար խնդիրը:

"Առաջնային նպատակը, որ դատարանը շարունակաբար զբաղվի այս գործերով և իր վերջնական դատական ակտով ազատ աձակելու պահանջ ներկայացնի՝ արձանագրելով նրանց ռազմագերու կարգավիճակը և անազատության մեջ գտնվելու հիմքերի բացակայությունը",- ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նոյեմբերի 16-ի՝ ադրբեջանական սադրանքից հետո, Բաքուն հաստատել էր 32 հայ զինծառայողի գերեվարումը: 21 անձ ավելի վաղ էր հայրենադարձվել, 5 գերի Հունգարիայի միջնորդությամբ վերադարձավ տարեվերջին: Հայկական կողմը ստացել է Եվրադատարանին ուղարկված Ադրբեջանի կառավարության պատասխանը. Բաքուն դիմել է դատարանին՝ վերացնելու այդ անձանց գործով անհապաղ միջոց կիրառելու որոշումները, քանի որ նրանք արդեն վերադարձել են հայրենիք: 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց վերաբերյալ նոր հաստատումներ, թվեր ու պաշտոնականացված տվյալներ չկան:

  • Կիսվել: