երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը մերժել է Բերձորի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի դիմումը

ՄԻԵԴ-ը մերժել է Բերձորի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի ներկայացրած դիմումը, տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

«Ս.թ. օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից:
 
Ս.թ. օգոստոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը և արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը». ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: