կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական եկեղեցու վրա հարձակումները ծայրահեղ հրեաների հարձակումների շղթայի մի մասն են. Սեւանը՝ այսօրվա միջադեպի մասին

Հայկական եկեղեցու վրա հարձակումները ծայրահեղ հրեաների հարձակումների շղթայի մի մասն են. Սեւանը՝ այսօրվա միջադեպի մասին

Հայկական եկեղեցու վրա հարձակումները, քրիստոնյաների վրա թքելը  վերջին շրջանում ծայրահեղ հրեաների հարձակումների շղթայի մի մասն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը:

«Այս հարձակումները հատկապես քաջալերվում են Նեթհանյահուի կառավարության գալուց հետո, ոչ միայն հայկական եկեղեցու, այլ քրիստոնեական այլ կառույցների վրա նույնպես»,-ասաց նա՝ նշելով, որ այսօրվա միջադեպից մանրամասների չի տիրապետում:

Նշենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ այսօր մի խումբ հրեա ծայրահեղականներ թքել են Երուսաղեմի հայկական կուսանոցի մուտքի վրա: 2 հայեր դիմադրել են ծայրահեղականներին, որոնք զինված էին դանակով: Միջադեպի հետեւանքով կան տուժածներ:

  • Կիսվել: