չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Հայկական արտադրությունը խթանելու լավագույն ուղին հայկական արտադրանք գնելն ու նվիրելն է․ Աննա Հակոբյան

Հայկական արտադրությունը խթանելու լավագույն ուղին հայկական արտադրանք գնելն ու նվիրելն է․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  կոչ է անում գնել և նվիրել հայկական արտադրանք։ Ըստ նրա՝  դա հայկական արտադրությունը խթանելու լավագույն ուղին է։ 

Ֆեյսբուքում նա, մասնավորապես գրել է․ «Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում։ Այս տարի տոնավաճառին իրենց արտադրանքն են ներկայացրել ավելի քան 200 հայկական կազմակերպություններ։ Գնել ենք հայկական արտադրության քաղցրավենիքներ, օճառներ, յուղեր, ինչպես նաև ամանորյա գեղեցիկ զարդարանքներ ու նվերներ: Հայկական արտադրությունը խթանելու լավագույն ուղին հայկական արտադրանք գնելն ու նվիրելն է։»

  • Կիսվել: