երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին

Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին

Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին:
 
Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:
 
«Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երևանցիները տեսել ու զգացել են օրեցօր կատարվող փոփոխությունները: Սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ստանալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր ընտանիքներին այս երեք տարիների աշխատանքի համար, որոնք օբյեկտիվորեն դժվար տարիներ էին. փոփոխություններ ընդհանուր կառավարման մեջ, հետո COVID և պատերազմ: Մենք պատվով անցանք այդ ամենի միջով: Քաղաքապետերը գալիս են և գնում են, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի, մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին՝ շենացնենք, առաջ տանենք: Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես, և գնալով ավելի լավ»,- նշել է Հայկ Մարությանը:

  • Կիսվել: