կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հայկ Մարությանը դատապարտել է հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

Հայկ Մարությանը դատապարտել է հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատապարտել է Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը եւ հույս հայտնում, որ իրավապահներն արագ և համարժեք կարձագանքեն: Երևանի քաղաքապետը հուշարձանի պղծումը դատապարտող հայտարարություն է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը:

Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:

Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվաբեր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:

Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան»,- գրել է Մարությանը:

  • Կիսվել: