հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկ Մարությանի և Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են․ խոսնակ

Հայկ Մարությանի և Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են․ խոսնակ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հայկ Մարությանը եւ Սասուն Միքայելյանը վերջին անգամ հանդիպել են այս տարվա փետրվարի 12-ին «Երկրապահի» վարչությունում, որտեղ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Ցավով ենք արձանագրում, որ «Իրավունք» թերթի տպած, որեւէ փաստական հիմք չունեցող էժան բամբասանքը որպես «մամուլի տեսություն» արտատպել են մի շարք հեղինակավոր լրատվական կայքեր: Խնդրում ենք այդ լրատվամիջոցներին՝ հանուն լրագրողական բարեխղճության եւ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, հրապարակել սույն հերքումը»:

  • Կիսվել: