հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Բնականաբար, մենք աջակցում ենք խաղաղությանը. մենք նաև աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակենք աջակցել։ Այս մասին, այսօր Սյունիքում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից եւ նաև տարածաշրջանի շահերից։ Պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին։

Ինչպես գիտեք, մենք նախկինում ողջունել ենք Հայաստանի վարչապետի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը. տնտեսության հիմքը տրանսպորտն է եւ սա կարող է շատ նպաստել փոխադրումներին տարածաշրջանում։

Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը, գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այդ նախագիծն էլ ես կարծում եմ՝ կնպաստի տարածաշրջանում ապրանքների տեղափոխմանը։ Բոլորը պետք է ողջունեն խաղաղության համաձայնագիրը»,–ասաց դեսպանը։

  • Կիսվել: